25-ամյա նիգերիացի հարձակվող Լուիս Օգանայի և ՀՀ կրկնակի չեմպիոնԵրևանի «Արարատ-Արմենիա» ՖԱ-ի միջև կնքված պայմանագրի ժամկետը ավարտվել է՝ կողմերը համատեղ որոշում կայացրեցին չերկարաձգել պայմանագրի գործողության ժամկետը: Այս մասին հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
Ներկայումս 250 հազար եվոր տրանսֆերային արժեք ունեցող Օգանան երևանյան թիմին միացել էր 2019 թ փետրվարի 28-ին Վիլնյուսի «Ժալգիրիսից»: Իսկ Լիտվա էր տեղափոխվել պարտուգալական «Բրագա Բ» -ից 2018թ փետրվարին:
«Արարատ-Արմենիայի» կազմում նա մասնակցել է 55 խաղի և դարձել 19 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:
Ակումբի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում Օգանային և մաղթում նրան հետագա հաջողություններ:
©2021 Armenian Soccer