ՀՀ պրիմեր լիգայի ընթացիկ առաջնության առաջատարներից մեկի՝Երևանի «Արարատ-Արմենիայի» 25-ամյա հարձակվող, 250 հազար եվրո տրանսֆերային արժեք ունեցող ,թիմ առանցքային խաղցողներից մեկը` Լուիս Օգանան ավարտել է մրցելույթները Հայաստանի կրկնակի չեմպիոնի կազմում: Նիգերացին մեկնել է ձմեռային արձակուրդի և այլևս չի վերադառնա երևանյան ակումբ: Հունվարի 2-ին նա պաշտոնապես հեռացել է ակումբից է:
Նիգերիացի ֆուտբոլիստը 2019 թ փետրվարից հանդես էր գալիս հայկական թիմում, որի հետ երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն:
«Արարատ-Արմենիայի» կազմում Լուիս Օգանան 55 խաղ է անցկացրել, որոնցում 19 գոլ է խփել ու 9 գոլային փոխանցում կատարել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ ՀՀ գործող չեմպիոնի կազմից հեռանալուն մոտ է նաև 400 հազար եվրո տրանսֆերային արժեք ունեցող Կաբո- Վերդեի հավաքականի կիսապաշտպան, 26-ամյա Մաիլսոն Լիման, ով նույնպես Հհ կրկնակի չեմպիոնն էր հռչակվել: Նա էլ ՀՀ կրկնակի չեմպիոնի կազմում ելույթ է ունենում 2019թ փետրվարի 26-ից ու մասնակած 70 խաղում 20 գոլ է հեղինակել:
©2021 Armenian Soccer