Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության 7 –րդ տուրի շրջանակում այսօր՝մայիսի 2-ին Ժոդինոյի «Տորպեդո –ԲելաԱԶն» արտագնա խաղում մրցեց «Մինսկի հետ և 5:2 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ, ու կրկին վերադարձավ առաջատարների խումբ: Արդեն 1 –ին կեսից հետո Ժոդիոնյի թիմը ,որի կազմում արդեն 7 –րդ հանդիպումն անընդմեջ մեկնակային կազմում ընդգրկվում և առանց փոխարինման հանդես է գալիս 32 –ամյա կիսապաշտպան Անդրեյ Խաչատեւրյանը, մրցակցին հաղթում էր 4:1 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ էր դարձել Վալերի Գորբաչիկը:Տանտերը 2-րդ կեսում կողմերը 1 –կան գոլ փոխանակեցին ու ի վերջո գոլառատ մրցամարտն ավարտվեց 5:2 հաշվով: Այս հաղթանակից հետո իր ակտիվում 14 միավոր գրանցած «Տորպեդո –ԲելԱԶը» ժամանակավորապես ստանձնեց ստուգատեսի միանձյա առաջատարի դեր:Իսկ «Մինսկը» վաստակած 9 միավորով մրցաշարային աղյուսակում 16 թիմերի պայքարում զբաղեցնում է 8 –րդ հորիզոնականը:
Հորջորդ ՝ 8-րդ տուրում Խաչատուրյանի թիմը մայիսի 9-ին հյուրընկալվելու է Մոզիրի «Սլավիայի» կողմից, որը հիմա 7 միավորով ընթանում է 13 -րդ տեղում:
ԷԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ
©2020 Armenian Soccer