Հուլիսի 13-ին ՌԴ պրիմեր լիգայի առաջնության 28-րդ տուրում Սոչիի օլիմպիկան մարզադաշտում հանդիպեցին մրցշարյաին աղյուսակի հարևաններ`16 թիմերի պայքարում 11-րդև 12 –րդ տեղերում ընթացող«Սոչին» ու Մոսկվային « Սպարտակը»:Հաջողությունն ուղեցկեց տանտերեին , որոնք 1:0 հաշվով հաղթելով միավորներով հավասրավեց «Սպարտակին»: «Սոչիի» այս հաղթանակին նպաստեց ՀՀ ազգային հավաքականի 32-ամյա հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: Ի դեպ, Ալեքսանդր Կարապետյանը նախ հայտնվեց «Սոչիի» նախախաղային ծրագրի շապիկին: Ապա ասպարեզ մտավ 76 –րդ րոպեին:Այդ ժամանակ արդեն հաշիվը 1:0 էր: 24 –րդ րոպեին ինքնագոլի հեղինակ էր դարձել սպարտակցի 20-ամայ պաշտպան Պավել Մասլովը: Կարապետյանը «Սոչիի» թիմի կազմում անցկացրեց իր 21-րդ հանդիպումումն,որոնց ընթացքում խաղադաշտում եղել է ընդամենը 491րոպե և այդ ընթացքում 2 գոլ է հեղինակել:
«Սոչիի» կազմում ընդգրկված ՀՀ ազգային հավաքականի 22-ամյա Էրիկ Վարդանյանն դեռ պաշտոնական ոչ մի հանդիպում չի անցկացել: Նա շարունակում է ապաքինվել: Բարսելոնայում վերականգնողական կուրս անցնող Վարդանյանը օրերս հանդիպել է «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի ռմբարկուՍերխիո Ագուերոյին:
©2020 Armenian Soccer