Այսօր երեկոյան Գլազգոյի «Այբրոքս» մարզադաշտում Երևանի «Ալաշկերտը» Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի շրջանակներում կհյուրընկալվի «Ռեյնջերսին», որը դուրս էր մնացել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլից ու ելույթները շարունակում է Եվրոպա լիգայում:
Նախօրեին կայացած նախախաղյա մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի չեմպիոնի մարզիչը պատասխանել է լրագրողների հարցերին՝ թե՛ ներքին առաջնությունում «Ալաշկերտի» վատ մրցելույթների պատճառների ու թե՛ առաջիկա խաղից ակնկալիքների ու թիմի խաղաոճի վերաբերյալ.
«Առաջնությունում առաջին պարտության դեպքում պատճառն այն էր, որ մենք վերականգնվում էինք «Շերիֆի» հետ խաղից ու չհասցրեցինք լիարժեք վերականգնվել: Երկրորդ խաղի դեպքում էլ թիմի հիմնական կազմից 1 ֆուտբոլիստ էր մեկնարկային կազմում: Սրանք օբյեկտիվ պատճառներ են»,-ասաց Գրիգորյանը:
Անդրադառնալով առաջիկա դիմակայությանը՝ «Ալաշկերտի» մարզիչը նշեց, որ ամեն ինչ կախված է խաղի ընթացքից. «Դժվար է ասել, թե մենք ինչ խաղաոճ կընտրենք, քանի որ դա պայմանավորված է խաղի ընթացքով: Միակ բանը, որ վստահ կարող եմ ասել. մենք չենք պատրաստվում հրաժարվել խաղալու մեր հիմնական սկզբունքներից: Մեզ համար գնդակի տիրապետումը շատ կարևոր է:
Կարծում եմ՝ դիմակայության ելքը կորոշվի Երևանում: Ակնհայտ է, որ այս խաղում «Ռեյնջերսը» բացահայտ ֆավորիտ է, բայց նման դեպքերում հաճախ են անակնկալներլ ինում, երբ մրցակիցը լինում է լիարժեք պատրաստված ու նվիրված խաղին»,-ասաց Գրիգորյանը: