ՀՀ եռակի չեմպիոն Երևանի «Ալաշկերտի» ավագ, 33-ամայ կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը, փոխարինման մտնելով ՀՀ պրիմեր լիգայի առաջնության նոյեմբերի 2-ի «Նոայի» հետ 11 -րդ տուրի խաղում, անցկացրեց կարիերայում իր հոբելյանական` 400-րդ հանդիպումը: Գրիգորյանն, ով ներկայումս 200 հազար եվրո տրանսֆերային արժեք ունի, ելույթ է ունեցել 2007թ-ից, «Կոտայք» , «Արարատ», «Ուլիս», «Գանձասար», «Միկա» «Ալաշկետ» ակումբերում: Գրիգորյանը 2010թ-ից հանդեսէ եկել ՀՀ ազգային հավաքականում ,ու մասնակցած 30 խաղում 1 գոլ է խփել:
©2020 Armenian Soccer