«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել ռուս կիսապաշտպան Սերգեյ Իվանովի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
25-ամյա ֆուտբոլիստը Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» սան է, որի Մ-19 թիմի կազմում մասնակցել է ՈՒԵՖԱ-ի պատանեկան լիգային, իսկ երկրորդ թիմի կազմում խաղացել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնում:
Իվանովը ներկայացրել է նաև Սլովակիայի «Կոշիցե» և «Զեմպլին» ակումբները, Ռուսաստանի Մ-15, Մ-16 և Մ-17 հավաքականները։
©2022 Armenian Soccer