Մայիսի 11-ին, Բելգիայի առաջնության հերթական տուրում «Բրյուգեն» սեփական հարկի տակ մրցեց հիմնական մրցակցի` «Յունիոնի» հետ։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով` 1:0 հաշվով
«Բրյուգեի» հաղթանակն ապահովեց մրցակցի դարպասապահի ինքնագոլը։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը խաղադաշտ դուրս եկավ 55-րդ րոպեին և խաղաց մինչև հանդիպման ավարտը։
Այս հաղթանակից հետո «Բրյուգեն» վաստակեց 46 միավորով, որով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և առաջ է անցել «Յունիոնից» 3 միավորով։
Մրցաշրջանի ավարտին մնացել է 2 տուր։
©2022 Armenian Soccer