
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է իր կարիերան շարունակել իտալական «Յուվենտուսում»: Այս մասին հայտնում է РБ Спорт-ը:
Ըստ լրատվամիջոցի տեղեկության՝ իտալական ակումբը ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր կնքել 24-ամյա ֆուտբոլիստի հետ: Բացի այդ, հաղորդվում է, որ «ցլերի» ավագով հետաքրքրված է նաև ֆրանսիական ՊՍԺ-ն:
Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը 18 խաղում 6 գոլի և 3 գոլային փոխանցում Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում՝ «Կրասնոդարի» կազմում: Կիսապաշտպանի պայմանագիրը ռուսական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:
Հետևեք մեզ Telegram-ում
© Armenian Soccer 2024