Armenian Soccer
Armenian Soccer

«Ժիրոնան» դարձյալ հետաքրքրված է Սպերցյանով

Ալեյշ Գարսիայի հեռանալուց հետո «Ժիրոնան» դիտարկում է Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի թեկնածությունը: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:

Իսպանական ակումբում հույս ունեն, որ Սպերցյանը կարող է փակել այն բացը, որ Գարսիայի հեռանալուց հետո առաջացել է կիսապաշտպանական գծում:

Հայ ֆուտբոլիստն ավելի վաղ արդեն իր արդյունքներով գրավել էր «Ժիրոնայի» ուշադրությունը՝ 11 գոլ և 7 գոլային փոխանցում 29 խաղում: 24-ամյա ֆուտբոլիստը կարող է ուժեղացնել թիմի հարձակողական ներուժը:

© Armenian Soccer 2024