
Ֆրանսիայի ազգային հավաքականի և իտալական «Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն աճուրդի է հանել աշխարհի 2022 թվականի առաջնության 1/4 եզրափակչում Անգլիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակի մարզաշապիկը։ Ժիրուն գոլ է խփել 78-րդ րոպեին։
Շապիկի վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի Espoir pour l’Arménie (Հույս Հայաստանի համար) կազմակերպությանն՝ ի աջակցություն ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Լեռնային Արցախի հայերին։
© Armenian Soccer 2023