Armenian Soccer
Armenian Soccer

«Զենիթը» մոտ է Տիկնիզյանի տրանսֆերը գնելուն

Հայաստանի հավաքականի ու Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը, ամենայն հավանականությամբ, կդառնա Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում են Чемпионат-ն ու Metaratings.ru-ն:

Ըստ լրատվականների՝ Տիկնիզյանի տեղափոխությունը համաձայնեցման վերջնական փուլում է, ըստ եղած լուրերի՝ կողմերն արդեն մոտ են վերջնական պայմանավորվածություն ձեռք բերելուն:

Գործարքը կարող է լինել փոխշահավետ. «Զենիթը» կստանա տաղանդավոր պաշտպանին, իսկ «Լոկոմոտիվը» 8 միլիոն եվրոյից բացի միանգամից 2 ֆուտբոլիստ կստանա՝ հարձակվող Իվան Սերգեևին ու կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոյին:

© Armenian Soccer 2024