Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնվել է «Զենիթի» տրանսֆերային հետաքրքրությունների կենտրոնում։ Այս մասին տեղեկացնում է ZenitCafe տելեգրամ-ալիքը:
Աղբյուրը նշում է, որ Սպերցյանին իր թիմում է ցանկանում տեսնել անձամբ սանկտ-պետերբուրգյան թիմի գլխավոր մարզիչ Սերգեյ Սեմակը։ Ավելին՝ «Զենիթի» ներկայացուցիչներն արդեն իսկ դիմել են «Կրասնոդարի» գործընկերներին։
Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում 16 հանդիպման է մասնակցել տարբեր մրցաշարերում՝ դառնալով 3-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
©2021 Armenian Soccer