Armenian Soccer
Armenian Soccer

Երկու հայ ֆուտբոլիստ հեռացել է «Վեսթ Արմենիայից»

Հայ ֆուտբոլիստներից երկուսը հաջորդ մրցաշրջանում հանդես չեն գա «Վեսթ Արմենիայի» կազմում: Ինչպես հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը՝ երկկողմ համաձայնությամբ խզվել է պայմանագիրը Սարգիս Մեթոյանի հետ:

Սարգիս Շահինյանը ևս հեռանում է թիմից, քանի որ լրացել է նրա պայմանագրի ժամկետը:

Ակումբը նորանոր բարձունքներ է մաղթել ֆուտբոլիստներին հետագա կարիերայում:

© Armenian Soccer 2024