Armenian Soccer
Armenian Soccer

«Երբ ես ընտրեցի Հայաստանը, լսեցի սրտիս». Սպերցյան

Սպերցյան

Սպերցյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է մեր ընտրանու կազմում ելույթների մասին։

«Հավաքականն ու ակումբը միանգամայն տարբեր զգացողություններ են: Հավաքականում ես առաջին անգամ բախվեցի մի իրավիճակի հետ, երբ ամբողջ երկիրը քեզ է երկրպագում: Մրցակցության մակարդակը ևս տարբեր է, երբ խաղում ես Գյունդողանի, Մյուլերի և Մոդրիչի դեմ:

Սպերցյանը խոսել է նաև հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին։

«Հայաստանի հավաքականի շնորհիվ ծանոթացա Մխիթարյանի հետ: Նա ասում է. «Միշտ լսիր սրտիդ»: Երբ ես ընտրեցի Հայաստանը, լսեցի սրտիս: Դա իմ ընտրությունն էր, նույնիսկ ծնողներիս հետ չեմ քննարկել այն: Ոչնչի համար չեմ զղջում»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերել Sports.ru-ն։

© Armenian Soccer 2023