Fastex ՊԼ 19-րդ տուրի «Փյունիկ»-«Գանձասար» խաղից հետո (1:0), տանտերերի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն անդրադարձել է նաև «Նոայի» հետ հարաբերություններին։
««Նոայի» ղեկավարության հետ ես հանդիպել եմ, խոսել ենք: Շատ լավ խոսակցություն ենք ունեցել։ Վատ տրամադրվածություն չկա։ Ես իրենց շատ լավ հասկացա, իրենք՝ ինձ։ Մնացածը ֆուտբոլ է, մրցակցություն է, պայքար է, էմոցիա է։ Մեր մեջ հարգանք կա։ Ես սրտանց հաջողություն եմ մաղթում նրանց։
Հետագայում կարող են լինել միջադեպեր, էմոցիաներ, բայց մենք միշտ կաշխատենք լուծում գտնել ու տանել խաղաղության կողմը և բարի լինել մեկս մյուսի հանդեպ»,- ասել է Մելիքյանը։
Հետևեք մեզ Telegram
-ում
© Armenian Soccer 2024