
Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվեց Ֆարերյան կղզիների ընտրանուն:
Հանդիպման միակ գոլը խփվեց 33-րդ րոպեին՝ 11-մետրանոցի նշակետից:
Հիշեցնենք, որ Պետրակովի հեռացումից հետո առաջին խաղում թիմը ղեկավարում էր Սուրեն Չախալյանը:
Տնային վերջին խաղում պարտությունից հետո հավաքականը վաստակած 4 միավորով 3-րդն է խմբում:
Վերջին խաղը նոյեմբերի 17-ին է՝ Լատվիայի ընտրանու հետ:
© Armenian Soccer 2024