WhoScored-ը ներկայացրել է Ազգերի լիգայի B դիվիզիոնի առաջին խմբի խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկվել են Հայաստանի հավաքականի 8 ֆուտբոլիստներ։
Ամենաբարձր գնահատականը ստացել է պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ մրցել է Իռլանդիայի ընտրանու հետ և հաղթել նվազագույն` 1:0 հաշվով։
©2022 Armenian Soccer