Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուն» բաց նամակ է հղել «Ֆասթ Մեդիա»-ին

Երեկ՝ նոյեմբերի 4-ին, «Ֆասթ Մեդիա»-ն ՀՖՖ-ին, «Ուրարտու», «Փյունիկ», «Շիրակ» ակումբներին և ՖԱՖ ու Red Eagles ֆան ակումբներին հրավիրել էր նոյեմբերի 5-ին թոք շոուի ձևաչափով քննարկելու ստեղծված իրավիճակը:

«Ուրարտուն» այդ հրավերի առիթով բաց նամակով դիմել է «Ֆասթ Մեդիային».

«Պատասխանելով համացանցում շրջանառվող «Ֆասթ Մեդիայի» երեկվա հայտարարությանը, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ցանկանում է առանձնացնել մի քանի կետ․

-Հեռուստընկերության ընտրած հրավերի ձևաչափը (եթե այս հայտարարությունը կարելի է նույնիսկ այդպիսին անվանել) ընդունելի չէ։
-Հրավերը հրապարակվել է հեռարձակման նախատեսված ժամից 24 ժամ շուտ, իսկ նոյեմբերի 4-ի երեկոյան, ակումբի պաշտոնական էլեկտրոնային հասցեին ուղարկած նամակը (սոցցանցերում հրապարակելուց հետո) ուղղակիորեն խոսում է խնդրի նկատմամբ հեռուստաընկերության ոչ պրոֆեսիոնալիզմի և անլուրջ մոտեցման մասին։
-Ամենից շատ հարցեր է առաջացնում կարևոր քննարկումներ անցկացնելու ընտրված ձևաչափը՝ թոք-շոուն։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը գիտակցում է բաց երկխոսության կարևորությունն ու անհրաժեշտությունը հայկական ֆուտբոլային համայնքում և միշտ բաց է նման միջոցառումների համար։ Այնուամենայնիվ, որպեսզի այս երկխոսությունը արդյունավետ լինի, այն պետք է կազմակերպվի և անցկացվի համապատասխան մասնագիտական ​​մակարդակով, ակումբը պետք է նախապես տեղյակ լինի օրվա և հեռարձակման մասին, ինչպես նաև տեղյակ լինի, թե ովքեր են ներկայացնելու ներգրավված մյուս կողմերին»,- գրված է ակումբի պաշտոնական կայքում:

© Armenian Soccer 2024