Հայաստանի առաջնության 13-րդ տուրի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում տարած նվազագույն հաշվով հաղթանակից հետո (1։0) «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան ամփոփել է խաղը։
«Շատ ուրախ եմ իմ թիմի համար: Տղաները ցույց տվեցին, որ մենք ունենք ոչ միայն որակ, այլև՝ սիրտ: Շատ հպարտ եմ բոլոր տղաներով: Կոնֆերենցիաների լիգայում ունեցած ծանր խաղից վերադառնալով՝ բնական է, որ հեշտ խաղ չէր լինելու։ Մենք իսկապես ցանկանում էինք երեք միավոր վաստակել, որը շատ կարևոր էր մեզ համար։
Ո՞վ կարող է պատասխան տալ այն ամենի համար ինչ կատարվեց ինձ հետ թունելում, երբ մրցակից թիմի երկրորդ մարզիչը հարվածեց ինձ։
Ես չեմ ցանկանում ասել, որ այդ պահվածքը խոսում է հայ ժողովրդի մասին, քանի որ ես չեմ շփոթում հայերին, որոնք շատ հարգալից են։ Ես եղել եմ ամբողջ աշխարում և նման դեպք ինձ հետ դեռ չէր պատահել»,- ասել է Ռուի Մոտան:
© Armenian Soccer 2024