Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուն» պայմանագիր է կնքել Իվան Իգնատևի հետ

«Ուրարտուն» պայմանագիր է կնքել ռուս հարձակվող Իվան Իգնատևի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

25-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է սերբական «Ժելեզնիչարը», որի կազմում 7 խաղում կատարել է 1 գոլային փոխանցում։ Այս տարվա ապրիլին սերբական ակումբի և ֆուտբոլիստի միջև պայմանագիրը խզվել է:

Իգնատևը ռուսական «Կրասնոդարի» սան է: Ժամանակին հանդես է եկել նաև Կազանի «Ռուբինում», Մոսկվայի «Լոկոմոտիվում», «Սոչիում», «Կռիլյա Սովետովում»։

© Armenian Soccer 2024