Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուն» պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» սանի հետ

«Ուրարտուն» հայտարարել է թիմի կազմը նոր ֆուտբոլիստով համալրելու մասին։ Ակումբը պայմանագիր է ստորագրել մարոկացի կիսապաշտպան Այուբ Աբուի հետ։

25-ամյա ֆուտբոլիստը կատալոնական «Բարսելոնայի» սան է։ Կարիերայի ընթացքում խաղացել է իսպանական «Բարսելոնայի» երիտասարդական թիմում, «Ռեալ Մադրիդ Կաստիլյայում», «Խետաֆեում», պորտուգալական «Պորտուի» երիտասարդական թիմում և իտալական ՍՊԱԼ-ում։

© Armenian Soccer 2024