Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուն» բրազիլացի նորեկ ունի

«Ուրարտուն» հայտարարել է հերթական ձեռքբերման մասին։ Ակումբը պայմանագիր է ստորագրել բրազիլացի կիսապաշտպան Էդուարդո Տեյշեյրայի հետ։

Էդուարդոն հանդես է եկել Բրազիլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ֆլումինեսեի» կազմում, որի հետ 2016 թվականին հռչակվել է Բրազիլիայի չեմպիոն, ինչպես նաև Պորտուգալիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Էստորիլ», «Սպորտինգ Բրագա» թիմերում, վերջինից էլ 30-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ուրարտու»։
«Սպորտինգ Բրագայի» կազմում 2020/21թթ. մրցաշրջանում նա դարձել է Պորտուգալիայի գավաթակիր։

© Armenian Soccer 2023