
«Ուրարտուի» նախագահ Ջևան Չելոյանցն ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում ասել է, որ ձեռք է բերել «Նաիրի» մարզադաշտը, որը պատկանում էր «Ալաշկերտի» սեփականատեր Բագրատ Նավոյանին:
«Ես ձեռք եմ բերել ոչ թե մարզադաշտը, այլ ենթակառուցվածքը, որը պատկանում է մարզադաշտին։ Այնտեղ կլինի նոր մարզադաշտ։ Պետք է քանդելու թույլտվություն ստանանք։ Ներկայացրել ենք մեր նախագիծը քաղաքապետարան։ Հուսով եմ, որ այն խոստումները, որոնք մենք տվել ենք քաղաքապետարանին, իսկ քաղաքապետարանը՝ մեզ, երկու կողմից էլ ի կատար կածվեն»,- ասել է Չելոյանցը:
© Armenian Soccer 2024