Armenian Soccer
Armenian Soccer

ՈւԵՖԱ. Հայտնի են 2022/23թթ. մրցաշրջանի լավագույն խաղացողի կոչման հավակնորդները

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է 2022/23թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին:

Եզրափակիչ եռյակում են հայտնվել Չեմպիոնների լիգայի հաղթող, անգլիական «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն ու նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, ինչպես նաև աշխարհի չեմպիոն, Մայամիի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:

4-11-րդ տեղերը զբաղեցրել են Իլկայ Գյունդողանը (129 միավոր), Ռոդրին (110 միավոր), Կիլիան Մբապեն (82 միավոր), Լուկա Մոդրիչը (33 միավոր), Մարցելո Բրոզովիչը (20 միավոր), Դեկլան Ռայսը (14 միավոր), Ալեքսիս Մաքալիստերը (12 միավոր) ու Խեսուս Նավասը (6 միավոր):

2022/23թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի անունը հայտնի կդառնա օգոստոսի 31-ին, Մոնակոյում կայանալիք Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արարողության ժամանակ։

Նշենք, որ այս պատվավոր մրցանակի քվեարկությանը Հայաստանից մասնակցում է Armenian Soccer ֆուտբոլային կայքը։

© Armenian Soccer 2023