Armenian Soccer
Armenian Soccer

ՈւԵՖԱ. Հայտնի են 2022/23թթ. մրցաշրջանի լավագույն մարզչի կոչման հավակնորդները

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է 2022/23թթ. մրցաշրջանի լավագույն մարզչի կոչման հավակնորդներին:

Մրցաշրջանի լավագույնի մրցանակին հավակնում են ՉԼ-ի գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, ՉԼ-ի ֆինալիստ «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և «Նապոլիի» հետ Իտալիայի չեմպիոնի կոչումը նվաճած Լուչիանո Սպալետին:

4-10-րդ տեղերում են Ռոբերտո Դե Ձերբին (70 միավոր), Միկել Արտետան (67 միավոր), Զլատկո Դալիչը (49 միավոր), Խոսե Լուիս Մենդիլիբարը (28 միավոր), Դիդյե Դեշամը (26 միավոր), Դևիդ Մոյեսն (22 միավոր) ու Ֆրանկ Էզը (11 միավոր):

2022/23թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի անունը հայտնի կդառնա օգոստոսի 31-ին, Մոնակոյում կայանալիք Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արարողության ժամանակ։

Նշենք, որ այս պատվավոր մրցանակի քվեարկությանը Հայաստանից մասնակցում է Armenian Soccer ֆուտբոլային կայքը։

© Armenian Soccer 2023