
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման մեկնարկային փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» «Ուրարտու» մարզադաշտում մրցեց Չեռնոգորիան ներկայացնող «Արսենալ Տիվատի» հետ։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1։1 հաշվով։
«Ալաշկերտի» պատասխան գոլը խփեց Վիտալի Ուստինովը, որն էլ փրկեց իր թիմին վերահաս պարտությունից։
Պատասխան խաղը կկայանա հուլիսի 20-ին, Չեռնոգորիայում։
© Armenian Soccer 2023