«Ռոստովի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը գնահատել է «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանի` Հայաստանի հավաքականում խաղալու որոշումը։
— Տիկնիզյանը Հայաստանի հավաքականում։ Գո՞հ եք այդպիսի նատուրալիզացիայից։
-Արդյո՞ք սա նատուրալիզացիա է։ Նա ոչ բրազիլացի է, ոչ էլ ուրուգվայցի։ Նա հայկական ազգանուն ունի, հայկական արմատներ։ Կարծում եմ նա ուներ նման որոշում կայացնելու իրավունք։ Եվ ուրախ եմ, որ նման որակյալ ֆուտբոլիստն ընտրել է Հայաստանի հավաքականը։
— Ձեր դեմ խաղում էր Էդգար Սևիկյանը, նրա մասին ինչ կասեք։
— Կրկին ուրախ կլինեմ։ Թող բոլոր հայերը գան Հայաստանի հավաքական։ Եթե նա ընտրի մեր ազգային թիմն ու նրան հրավիրեն, բոլորս ուրախ կլինենք։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է արտասահմանում հանդես եկող ազգային թիմ հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը, որում ընդգրկվել են երկու նորեկ ` «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանն ու «Կրասնոդար-2-ից» նույնպես պաշտպան Գեորգի Հարությունյանը։
© Armenian Soccer 2023