IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ 6:1 հաշվով ջախջախեց «Ալաշկերտին»:
Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական գնդակով. տանտերերի կազմում 9-րդ րոպեին աչքի ընկավ Լեոն Սաբուան, «Ալաշկերտից» 45+2-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Վբեյմար Անգուլոն:
Երկրորդ խաղակեսում «Ուրարտուն» ևս 5 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Կարեն Մելքոնյանը, մեկական անգամ խփեցին Արման Ղազարյանը, Նիկոլայ Պրուդնիկովն ու Օլեգ Պոլյակովը:
Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» 48 միավորով 4-րդ տեղում է և 4 միավորով գերազանցում է երեկ հաղթանակ տարած «Արարատին»: «Ալաշկերտը» 6-րդն է 42 միավորով:
© Armenian Soccer 2024