«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ։
«Ակումբը նախաձեռնում է 50,000-ից 100,000 ԱՄՆ դոլար հատկացնել Արցախից Հայաստան եկող փախստականների օգնության և բարեկեցության համար, ինչպես նաև խստորեն հորդորում է միանալ Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող բոլոր ակումբներին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավորությամբ։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դիմում է ՀՀ կառավարությանը խնդրանքով՝ բացել բանկային հաշիվ, տրամադրել այն ՀՖՖ-ին և ֆուտբոլային ակումբներին, ինչպես նաև նշանակել պատասխանատու անձանց, ովքեր կղեկավարեն ֆուտբոլային ակումբների և ՀՖՖ-ի կողմից փախստականների համար հատկացված միջոցների բաշխումն ու ծախսումը՝ անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն տրամադրելով ծախսված միջոցների մասին։
Կազմակերպությունների ցանկը, որոնց կոչ է արվում միանալ նախաձեռնությանը.
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
«Ուրարտու»
«Ալաշկերտ»
«Արարատ»
«Արարատ-Արմենիա»
«Վան»
«Վեստ Արմենիա»
«Նոա»
«Փյունիկ»
«Շիրակ»
Խնդրում ենք վերը նշված բոլորին արձագանքել հրապարակայնորեն առաջիկա օրերի ընթացքում»,- նշված է չեմպիոնի հայտարարության մեջ։
© Armenian Soccer 2023