Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Ուրարտուն» ընդհանուր դիմակայության 4:1 հաշվով հաղթեց էստոնական «Կալևին» ու դուրս եկավ 2-րդ փուլ:
Երևանյան խաղում «առյուծները» հաղթեցին 2:0 հաշվով. այս անգամ դուբլով աչքի ընկավ Միքայել Միրզոյանը: Խաղի հաշիվը բացվեց 11-րդ րոպեին, 2-րդ գոլը խփվեց առաջին խաղակեսի մեկնարկում՝ 49-րդ րոպեին:
Թիմերի միջև Տալինում կայացած խաղն էլ ավարտվել էր 2:1 հաշվով կամային հաղթանակով:
2-րդ փուլում «Ուրարտուն» մրցելու է չեխական «Բանիկի» հետ:
© Armenian Soccer 2024