IDBank ՀՊԼ վերջին՝ 36-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 հաշվով խաղացել «Արարատի» հետ:
Առաջին խաղակեսում գոլեր չեն գրանցվել: 2-րդ խաղակեսում հանդիպման հաշիվը 61-րդ րոպեին բացել են տանտերերը. աչքի է ընկել առաջին անգամ հավաքական հրավիրված Գևորգ Տարախչյանը, որն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը: 5 րոպե անց Դումբիան հավասարեցրել է հաշիվը:
Այս ոչ-ոքիից հետո «Ուրարտուն» մրցաշրջանն ավարտեց 50 միավորով և 4-րդ տեղում. Գունկոյի թիմն արդեն ապահովել է ԿԼ որակավորման փուլի ուղեգիրը: «Արարատը» 45 միավորով 6-րդ տեղը զբաղեցրեց:
© Armenian Soccer 2024