Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուն» 2-րդ պարտությունն է կրել վրաստանյան հավաքի շրջանակում

Այս օրերին Վրաստանում հավաք անցկացնող «Ուրարտուն» երկրորդ ստուգողական հանդիպումն է անցկացրել՝ այս անգամ մրցելով Քութաիսիի «Տորպեդոյի» հետ:

Խաղն ավարտվել է երևանյան թիմի պարտությամբ՝ 1:2 հաշվով: Գոլերի հեղինակների մասին տեղեկություններ հայտնի չեն:

Ավելի վաղ «Ուրարտուն» 2:3 հաշվով զիջել էր Բաթումիի «Դինամոյին»:

© Armenian Soccer 2024