Armenian Soccer
Armenian Soccer

Ումբերտո Վիվիանին հեռացավ «Վանից»

«Վան» ֆուտբոլային ակումբը հայտարարել է մարզիչ Ումբերտո Վիվիանիի հեռանալու մասին։

«Հարգելի ֆուտբոլասերներ, հայտնում ենք ձեզ, որ երկկողմանի համաձայնությամբ ակումբը լքել է Ումբերտո Վիվիանին: Թիմի գլխավոր մարզիչը շարունակում է մնալ Հայկ Հովհաննիսյանը, իսկ մարզումների վերահսկողությունը կկատարի մարզչական շտաբից Միխայիլ Գալայդիչը: Շնորհակալություն ենք հայտնում Վիվիանիին կատարած աշխատանքի համար և մաղթում հաջողություններ հետագա կարիերայում»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։

Նշենք, որ Ումբերտո Վիվիանիի գլխավորությամբ «Վանն» անցկացրել է 11 հանդիպում, որից 8-ում պարտվել է, մեկ ոչ-ոքի է արել ու տարել ընդամենը 2 հաղթանակ, գնդակների 12-26 տարբերությամբ: Այսինքն թիմը մարզչի հետ վաստակել է 7 միավոր։

© Armenian Soccer 2023