IDBank Պրեմիեր Լիգայի 32-րդ մրցափուլի՝ մայիսի 2-ին կայանալիք «Վեստ Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ «Փյունիկի» գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանի: Այս մասին ցավակցական գրառման հետ միաժամանակ հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 29-ին կյանքից անժամանակ հեռացել է մարզական լրագրող, «Գանձասարի», «Ուրարտուի» նախկին աշխատակից, «Փյունիկի» գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը:
© Armenian Soccer 2024