VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին` 36-րդ տուրում, «Նորավանքը» ընդունեց ԲԿՄԱ-ին և հաղթեց 3:2 հաշվով։
Եղեգնաձորի թիմի հաղթանակն ապահովեցին Իբրահիմ Շուայբուի դուբլն ու Բաբու Չամի գոլը։
Բանակայինների կազմից գոլերով աչքի ընկան Արթուր Ստեփանյանն ու Մարտին Գրիգորյանը։
Զուգահեռ ընթացող խաղում «Ալաշկերտն» ու «Փյունիկը» չպարզեցին հաղթողին` խաղն ավարտելով ոչ-ոքի` 1:1 հաշվով։
Հյուրերի կազմից խաղի հաշիվը բացեց Ուրոշ Նենադովիչն, իսկ «Ալաշկերտի» պատասխան գնդակը խփեց Կարապետ Մանուկյանը։
Վերջին տուրից հետո Եղիշե Մելիքյանի գլխավորած «Փյունիկը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը 75 միավորով։
«Ալաշկերտը» 3-րդն է 51 միավորով։
«Նորավանքը» վաստակած 28 միավորով 7-րդ տեղում է, իսկ ԲԿՄԱ-ն եզրափակում է աղյուսակը 18 միավորով։
©2022 Armenian Soccer