Այսօր` մայիսի 9-ին, մեկնարկում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ մրցափուլը։
Տուրի առաջին խաղում «Փյունիկը» «Հանրապետական» մարզադաշտում կընդունի «Վանին»:
Խաղը կմեկնարկի 16:00-ին։
Օրվա երկրորդ հանդիպումը կընթանա «Արարատ-Արմենիայի» և «Նոայի» միջև։
Խաղը կկայանա ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում և կմեկնարկի 19:30-ին։
Տուրի հաջորդ երկու մրցավեճերը կկայանան մայիսի 11-ին։
«Արարատը» սեփական հարկի տակ կընդունի «Նորավանքին», իսկ «Ուրարտուն» տանը կմրցի ԲԿՄԱ-ի հետ։
Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն 19:30-ին։
©2022 Armenian Soccer