VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում ԲԿՄԱ-ն ընդունեց «Նոային։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով։
Նախ բանակայիններին հաշվի մեջ առաջ մղեց Ժիրայր Շաղոյանը, որը հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը։
Ապա «Նոայից» պատասխան գնդակը խփեց Ռուբեն Եսայանը։
2-րդ խաղակեսի վերջին րոպեին տանտերերի առավելությունը կրկնապատկեց Արգիշտի Պետրոսյանը, սակայն ավելացված րոպեներին «Նոան» կրկին կարողացավ հավասարեցնել հաշիվը և խուսափել պարտությունից։
Հյուրերի կազմում գոլով աչքի ընկավ Դրամանե Սալուն։
Այս խաղից հետո ԲԿՄԱ-ն 2 միավորում 8-րդ տեղում է։ «Նոան» մեկ միավորով 9-րդն է։
©2022 Armenian Soccer