VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Արարատ Արմենիան» ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում ընդունեց «Նորավանքին»:
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով` 2:0 հաշվով։
Խաղի հաշիվը 26-րդ րոպեին բացեց Ջոնաթան Դուարտեն, իսկ Մաիլսոն Լիման 71-րդ րոպեին հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը` կրկնապատկեց այն։
Այս հանդիպումից հետո «Արարատ Արմենիան» 65 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
«Նորավանքը» 23 միավորով 7-րդն է։
Լուսանկարը` ՀՖՖ-ի
©2022 Armenian Soccer