Երկրպագուները կկարողանան ներկա գտնվել VBET Հայաստանի պրեմիեր Լիգայի հանդիպումներին՝ սկսած 16-րդ մրցափուլից: Միաժամանակ մարզադաշտերում հարկավոր կլինի պահպանել կորոնավիրուսի կանխարգելման ուղեցույցի համապատասխան դրույթները:Այս մասին իրազեկում են ՀՖՖ լրատվական ծառայությունից:
VBET ՀՀ պրեմիեր լիգայի 16-րդ տուրից սկսած՝ կթույլատրվի երկրպագուների մուտքը մարզադաշտ,
Բոլոր խաղերը կանցկացվեն բնական խոտածածկով խաղադաշտերում:
16-րդ տուրը կմեկնարկի մարտի 1-ին:
Իսկ մինչ այդ՝ փետրվար ամսվա ընթացքում տեղի կունենան հետաձգված մի շարք հանդիպումներ:
ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը նաև տեղեկացնում է, որ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումների անցկացման վայրերի վերաբերյալ կայացվել են հետևյալ որոշումները`
«Արարատ»-«Ուրարտու» հանդիպումը Ձորաղբյուրի մարզադաշտից տեղափոխվել է Չարենցավանի Քաղաքային մարզադաշտ:
«Նոա»-«Վան» հանդիպումը Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա մարզադաշտից տեղափոխվել է «Փյունիկ» մարզադաշտ:
«Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտից տեղափոխվել է «Ուրարտու-3» մարզադաշտ:
«Արարատ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը Ձորաղբյուրի մարզադաշտից տեղափոխվել է Չարենցավանի Քաղաքային մարզադաշտ:
VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 16-րդ մրցափուլից սկսած՝ խաղերը կանցկացվեն բնական խոտածածկով մարզադաշտերում:
©2021 Armenian Soccer