Armenian Soccer
Armenian Soccer

VBET ՀՊԼ. «Նորավանքը» հաղթեց ԲԿՄԱ-ին. «Ալշակերտն» ու «Փյունիկը» մրցաշրջանն ավարտեցին ոչ-ոքիով

Ալաշկերտ - Փյունիկ

 

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին` 36-րդ տուրում, «Նորավանքը» ընդունեց ԲԿՄԱ-ին և հաղթեց 3:2 հաշվով։

Եղեգնաձորի թիմի հաղթանակն ապահովեցին Իբրահիմ Շուայբուի դուբլն ու Բաբու Չամի գոլը։

 

Բանակայինների կազմից գոլերով աչքի ընկան Արթուր Ստեփանյանն ու Մարտին Գրիգորյանը։

 

Զուգահեռ ընթացող խաղում «Ալաշկերտն» ու «Փյունիկը» չպարզեցին հաղթողին` խաղն ավարտելով ոչ-ոքի` 1:1 հաշվով։

Հյուրերի կազմից խաղի հաշիվը բացեց Ուրոշ Նենադովիչն, իսկ «Ալաշկերտի» պատասխան գնդակը խփեց Կարապետ Մանուկյանը։

 

Վերջին տուրից հետո Եղիշե Մելիքյանի գլխավորած «Փյունիկը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը 75 միավորով։

«Ալաշկերտը» 3-րդն է 51 միավորով։

«Նորավանքը» վաստակած 28 միավորով 7-րդ տեղում է, իսկ ԲԿՄԱ-ն եզրափակում է աղյուսակը 18 միավորով։

 

©2022 Armenian Soccer