Armenian Soccer
Armenian Soccer

VBET ՀՊԼ. Մեկնարկում է 30-րդ մրցափուլը

Փյունիկ - Արարատ-Արմ.

Այսօր` ապրիլի 28-ին, մեկնարկում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ մրցափուլը։

Տուրի առաջին խաղում «Վանը» Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում կընդունի «Ալաշկերտին»:

Հանդիպումը կմեկնարկի 15:00-ին։

 

Օրվա երկրորդ խաղում կմրցեն «Ուրարտուն» և «Արարատը»:

Հանդիպումը կկայանա «Ուրարտու-1» մարզադաշտում` 19:30-ին։

 

Ապրիլի 29-ին կկայանա տուրի, և ինչու ոչ չեմպիոնական պայքարի ամենակարևոր հանդիպումը։

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում ուժերը կչափեն «Արարատ-Արմենիան» և «Փյունիկը»:

Խաղի սկիզբը` 20:00-ին։

 

Տուրի եզրափակիչ հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին։

15:00-ին «Նոան» Արմավիրի «Քաղաքային» մարզադաշտում կհյուրընկալի ԲԿՄԱ-ին։

 

Լուսանկարը` ՀՖՖ-ի

 

 

©2022 Armenian Soccer