Այսօր ` օգոստոսի 6-ին մեկնարկեց VBET ՀՊԼ-ի 2-րդ մրցափուլը։
Տուրի մեկնարկային խաղում «Նոան» Արմավիրի «Քաղաքային» մարզադաշտում ընդունեց «Լեռնային Արցախին»:
Չնայած երկուստեք գրոհներին, մինչև խաղի հիմնական ժամանակի ավարտը թիմերը չկարողացան գոլ խփել։
Խաղի հաշիվը բացվեց հանդիպման 89-րդ րոպեին, երբ հյուրերի կազմից գոլի հեղինակ դարձավ Մարվին Անգուլոն։
Այսպիսով, «Լեռնային Արցախը» գրանցեց իր առաջին հաղթանակը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում։
Այս հաղթանակից հետո «Լեռնային Արցախը» 3 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում։
«Նոան» առանց միավորի եզրափակում է աղյուսակը։
©2022 Armenian Soccer