VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ֆեյսբուքյան պաշտոնական էջը հրապարակել է մասնագետների ու երկրպագուների քվեարկության արդյունքում ՀՊԼ-ի՝ նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի և մարզչի անունները:
Ամսվա լավագույնների 2 մրցանակն էլ ուղևորվել է «Փյունիկ»: Նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Խոսե Կառաբալյոն, իսկ լավագույն մարզիչ՝ Եղիշե Մելիքյանը:
Կառաբալյոն կարևոր գոլեր է խփել «Արարատ-Արմենիայի» և «Վանի» դեմ խաղերում: Նրա մրցակիցներն էին Հովհաննես Հարությունյանը («Փյունիկ»), Սերժ Դեբլեն («Արարատ»), Մաիլսոնը («Արարատ-Արմենիա») և Ջոնել Դեսիրեն («Ուրարտու»):
Իսկ ահա Եղիշե Մելիքյանն արդեն 3-րդ ամիսն անընդմեջ ճանաչվում է լավագույնը VBET ՀՊԼ-ում: Մելիքյանի հետ լավագույնի կոչման համար պայքարում էին «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Միլան Միլանովիչն ու «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն:
©2021 Armenian Soccer