Նոյեմբերի 25-ին կայացավ VBET Հայաստանի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ վերջին հանդիպումը: Երևանի «Արարատը» սեփական հարկի տակ ընդունեց «Նոային»:
Առաջին խաղակեսում թիմերը հավասար պայքար էին մղում: Հանդիպման 30-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո խաղի հաշիվը բացեց արարատցի Հովհաննես Նազարյանը։ Սա խաղի առաջին ու միակ գոլն էր. «Նոան» ապարդյուն գրոհում էր, «Արարատը»՝ նույնքան ապարդյուն հակագրոհում: Արդյունքում՝ գավաթակիր «Արարատը»՝ պայքարը սկսելով 1/4 եզրափակչից, անցավ կիսաեզրափակիչ:
Ավելի վաղ կիսաեզրափակչի ուղեգրեր էին նվաճել «Ուրարտուն, «Վանը» և «Նորավանքը»:
«Արարատ» — «Նոա» 1։0 (1:0)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար՝ Արտեմ Գասպարյան
Գոլը՝ Հովհաննես Նազարյան, 31
©2021 Armenian Soccer