Armenian Soccer
Armenian Soccer

VBET ՀՊԼ. Օրվա խաղերն ավարտվեցին ոչ-ոքի հաշիվներով

Ալաշկերտ ԱԱ

 

Այսօր ` օգոստոսի 19-ին կայացան VBET ՀՊԼ-ի 4-րդ տուրի երկու հանդիպումներ։

 

«Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունեց «Արարատ-Արմենիային» և հանդիպումն ավարտեց ոչ-ոքի ` 1:1 հաշվով։

 

Նախ հաշվի մեջ հյուրերին առաջ մղեց Ալեմաոն, այնուհետև տանտերերի կազմից պատասխան գնդակը խփեց Բլադիմիր Դիասը։

 

Նույն հաշվով ավարտվեց նաև օրվա զուգահեռ ընթացող «Լեռնային Արցախ» — ԲԿՄԱ հանդիպումը։

Տանտերերի կազմից խաղի հաշիվը բացեց Խուան Պալասիոսը։

Բանակայիններին հանդիպման վերջին րոպեներին պարտությունից փրկեց Ժիրայր Շաղոյանր։

 

Այս հանդիպումներից հետո «Ալաշկերտը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը 10 միավորով։

«Արարատ-Արմենիան» 4 միավորով 4-րդ տեղում է։

Նույնքան միավորով 5-րդ տեղն է զբաղեցնում «Լեռնային Արցախն», իսկ ԲԿՄԱ-ն 3 միավորով 7-րդն է։

 

©2022 Armenian Soccer