Armenian Soccer
Armenian Soccer

VBET ՀՊԼ. Օրվա խաղերն ավարտվեցին ոչ-ոքիներով

Noah - Ararat 0:0

VBET ՀՊԼ-ի 28-րդ տուրը մեկնարկեց «Նոա» — «Արարատ» մրցավեճով։
«Ջունիոր սպորտ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով։
Օրվա երկրորդ խաղում թիմերը ևս բաժանվել են խաղաղությամբ, սակայն այս անգամ գոլեր գրանցվել են։

«Արարատ-Արմենին» ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում ընդունել էր «Ալաշկերտին» և հանդիպումն ավարտվել 1:1 հաշվով։
Տանտերերի կազմում աչքի է ընկել Ջոնաթան Դուարտեն, իսկ հյուրերից պատասխան գնդակը խփել է Դավիթ Խուրցիձեն։
Այս ոչ-ոքիով «Արարատ-Արմենիան» կարևոր միավորներ կորցրեց` չեմպիոնության համար ընթացող թեժ պայքարի ընթացքում։ Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմն այս խաղից հետո վաստակած 58 միավորով կրկին առաջին տեղում է։
«Ալաշկերտը» 38 միավորով 4-րդն է, իսկ նրան աղյուսակում նախորդում է 39 միավորով «Արարատը»։

«Նոան» ունի 30 միավոր, որով գտնվում է 6-րդ տեղում։

 

©2022 Armenian Soccer

Image: FC Noah