VBET ՀՊԼ-ի 29-րդ տուրի եզրափակիչ խաղում «Փյունիկը» «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց «Նորավանքին»։
Գոլառատ հանդիպումն ավարտվեց փյունիկցիների հաղթանակով` 3:2 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվեց խաղի 42-րդ րոպեին, երբ Նորայր Նիկողոսյանի հարվածից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ «Փյունիկից» Զորան Գայիչը։
Արդեն երկրորդ խաղակեսում տանտերերն «արթնացան» և կարողացան նախ հավասարեցնել հաշիվը, ապա նաև կրկնապատկել ու նաև եռապատկել այն։
«Փյունիկի» կազմից գոլի հեղինակներ դարձան Ուրոշ Նենադովիչը, Ուգո Ֆիրմինոն և Սերժ Դեբլեն։
«Նորավանքը» խաղի 79-րդ րոպեին կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, սակայն հավասարեցնել այդպես էլ չկարողացավ։
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 63 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։
«Նորավանքը» 23 միավորով շարունակում է մնալ 7-րդ տեղում:
©2022 Armenian Soccer