VBET ՀՊԼ-ի 33-րդ տուրում «Փյունիկն» ընդունեց «Ուրարտուին» և հանդիպումն ավարտեց ոչ-ոքի` 1:1 հաշվով։
Խաղի հաշիվը 20-րդ րոպեին բացեց «Ուրարտուից» Ուգուչուկվու Ւվուն։
«Փյունիկի» պատասխանը շատ չուշացավ. 35-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Նիկիտա Բարանովը։
Հանդիպման հետագա ընթացքն անցավ բավականին լարվա, սակայն գոլեր այլևս չարձանագրվեցին։
Այս հանդիպումներից հետո «Փյունիկը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը 71 միավորով, «Ուրարտուն» 35 միավորով` 6-րդն է։
©2022 Armenian Soccer