Armenian Soccer
Armenian Soccer

VBET ՀՊԼ. «Փյունիկը» նվազագույն հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին և ամրապնդվեց առաջին հորիզոնականում

Pyunik - BKMA 1:0

VBET ՀՊԼ-ի 28-րդ տուրի եզրափակիչ խաղում «Փյունիկը» «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց ԲԿՄԱ-ին և առավելության հասավ նվազագույն` 1:0 հաշվով։
Փյունիկցիների միակ և հաղթական գոլը խաղի 25-րդ րոպեին հեղինակեց Ուգո Ֆիրմինոն։

Այս հաղթանակի շնորհիվ «Փյունիկը» վաստակելով 60 միավոր բարձրացավ և ամրապնդվեց 1-ին հորիզոնականում։
Բանակայինները 13 միավորով շարունակում են եզրափակել մրցաշարային աղյուսակը։

 

©2022 Armenian Soccer

Image: FC Pyunik